«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Ինչպես պահպանել սիրտն` առողջ

Ինչպես պահպանել սիրտն` առողջ

Ամերիկյան Սրտաբանական ասոցիացիան սահմանել է յոթ «պարզ» գործոններ, որոնք  կարող եք օգտագործել  սեփական սրտի առողջության համար, սակայն սիրտ-անոթային համակարգի աշխատանքը լավացնելու համար պահանջվում է որոշակի աշխատանք:

Ինչպես հայտարարել են ասոցիացիայի աշխատակիցները, մեծահասակ մարդու սիրտ-անոթային համակարգի կատարյալ առողջական վիճակը որոշվում է հետևյալ նշաններով.

  • Երբեք չեմ ծխել կամ թողել եմ ավելի քան մեկ տարի առաջ
  • Մարմնի զանգվածի  ինդեքսը, որը գնահատում է ճարպի քանակությունը, օգտագործելով աճի և քաշի ցուցանիշները:
  • Ֆիզիկական ակտիվությունը. ինչքան շատ, այնքան լավ: Վերջին տվյալները ցույց են տվել, որ շաբաթական ամենաքիչը 150 րոպե չափավոր հաճախականությամբ վարժությունները, կամ էլ 75 րոպե ծանրաբեռված ֆիզիկական ակտիվությունն անհրաժեշտ են  կատարյալ առողջության համար:
  • Զարկերակային արյան ճնշումը ցածր է 120/80 մմ.սնդ. սյ.-ից:
  • Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը 100 մգ/դցլ է:
  • Խոլեստերինի ընդհանուր ցուցանիշը կազմում է 200 մգ/դցլ-ից ոչ պակաս:
  • Առողջ սննդակարգին հետևելը: Ստորև ներկայացվում է հինգ առողջարար բաղադրամասեր:


2000 կկալ պարունակող սննդակարգերն են.

  • օրական 4,5 բաժակից ոչ պակաս մրգեր և բանջարեղեն,
  • օրական 200 գրամից ոչ պակաս ձկնեղեն, նախընտրելի է` յուղոտ,
  • 100 գրամից ոչ պակաս բջջանյութով հարուստ հատիկավորներ
  • սահմանափակել աղի օգտագործումը մինչև 1,500 միլիգրամ օրական,
  • շաբաթական խմել 1 լիտրից ոչ ավելի քաղցր հյութեր:


Ամերիկյան ասոցիացիան հույս ունի, որ այս 7 գործոնները մինչև 2020 թվականը կարող են լավացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը 20%-ով, նաև նվազեցնել այդ հիվանդությունների հետևանքով  մահերի թիվը  20 %-ով:


04.03.2025